Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 140 Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պարտականությունները պատժից ազատվող դատապարտյալի աշխատանքը և կենցաղը կարգավորելու հարցերում. 1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի սոցիալական վերականգնման հարցերով համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ: Պատժից ազատելու նախապատրաստման նպատակով դատապարտյալի հետ նախապես անցկացվում են համապատասխան աշխատանքներ՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի սահմանած կարգով. 2. Ազատազրկման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը՝ 1) դատապարտյալի ընտրած բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնին տեղեկացնում է դատապարտյալի` պատժից առաջիկա ազատման ժամկետի, նրա աշխատունակության, կրթության, մասնագիտության, ինչպես նաև բնակության վայրի առկայության մասին. 2) դատապարտյալին գրավոր և անհատապես ծանուցում է կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու իրավունքի մասին և ներկայացնում «Զբաղվածության մասին» օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերը, ինչպես նաև նրանց տվյալները փոխանցում է օրենքով սահմանված լիազորված մարմին՝ որպես աշխատանք փնտրող անձ հաշվառելու և մասնագիտական ուսուցման ծրագրերում նրանց ընդգրկելու նպատակով. 3. Կենսաթոշակային տարիքի հասած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող դատապարտյալի խնդրանքով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը նրա տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն՝ տարեցների կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն ապահովող սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամք ապահովելու նպատակով։ |