Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 37 Կենդանիների փորձարկումների թույլտվությունը. 1. Կենդանիների փորձարկում իրականացնող կազմակերպությունները լիազոր մարմին ներկայացնում են դիմում` փորձարկումների նպատակներով կենդանիների օգտագործման թույլտվություն ստանալու համար, որին պետք է կցվեն. 1) փորձարկման ենթակա կենդանիների տեսակների ցուցակը և քանակը, դրանց ընտրանքի հիմնավորումը, փորձարկման խափանման արդյունքում` խնամքի ձևը և տեղը. 2) փորձարկումներ իրականացնող անձանց ցուցակը և նրանց մասնագիտական որակավորման փաստաթղթի պատճենը. 2. Լիազոր մարմինն ուսումնասիրում է սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը և ներկայացված փաստաթղթերը և գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը. 3. Ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու դեպքում դրանց ստացումից հետո` 3 օրվա ընթացքում, լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է դիմողին` սահմանելով թերությունների վերացման ժամկետ. 4. Թերությունների բացակայության դեպքում կամ դրանց վերացումից հետո` 7 օրվա ընթացքում, լիազոր մարմինը թույլատրում է գիտափորձի իրականացումը կամ հիմնավորված մերժում է, եթե չեն ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը, (կամ) լիազոր մարմնի կողմից հայտնաբերված գործունեությանը ներկայացվող պահանջների անհամապատասխանությունները չեն վերացվել. 5. Գիտափորձերի համար կենդանիների օգտագործման թույլտվությունը տրվում է 5 տարի ժամկետով. 6. Գիտափորձը իրականացնելու թույլտվությունը կամ դրա մերժումը բողոքարկվում է օրենքով սահմանված կարգով. 7. Կենդանիների նկատմամբ փորձարկումների իրականացման կազմակերպությունները նախապես ցուցված պայմանների որևէ տեսակի փոփոխության վերաբերյալ երեք օրվա ընթացքում ծանուցում կամ տեղեկացնում են լիազոր մարմնին. 8. Կենդանիների նկատմամբ փորձարկումների թույլտվությունը գրանցվում է լիազոր մարմնի հաստատած համապատասխան գրանցամատյանում, որտեղ լրացվում են` 1) թույլտվությունը ստացած փորձարկման կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, ղեկավարի կամ տնօրենի անձնական տվյալները. 2) փորձարկման կենտրոնի տեսակը, գործունեության և գտնվելու վայրը. 3) փորձարկման ենթակա կենդանիների ցեղատեսակները. 4) փորձերի էությունը, նպատակը. 9. Արգելվում է` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 37 1) փորձերի նպատակով թափառող կամ տանը պահվող շների կամ կատուների օգտագործումը. 2) աշակերտների կամ ուսանողների կողմից մասնագիտական նկատառումներով սեփական նախաձեռնությամբ կենդանիների նկատմամբ փորձարկումների իրականացումը, որի արդյունքում կենդանիներին կարող են պատճառվել վնասվածքներ կամ տևական ցավեր: |