Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 116 Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկություն ստացած թեկնածուի կողմից առաջարկությունն ընդունելու կարգը և չընդունելու հետևանքները. 1. Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկություն ստացած թեկնածուն ծանուցումն ստանալու պահից եռօրյա ժամկետում պարտավոր է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնություն նշանակման վերաբերյալ: Այդ ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն. 2. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքննիչ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի դատավորի անհամաձայնությունը չի դադարեցնում նրա` ռեզերվային դատավորի կարգավիճակը, իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար վերացնում է. 3. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում անձի անհամաձայնությունը որևէ բացասական հետևանք չի առաջացնում. 4. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն, բացառությամբ հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով հրաժարվելու դեպքի. 5. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն, բացառությամբ հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով հրաժարվելու, ինչպես նաև այն դեպքի, երբ ցուցակում առկա են Արդարադատության ակադեմիայի թափուր տեղին համապատասխան մասնագիտացման նույն տարվա շրջանավարտներ, որոնք ունեն իրենից նվազ հանրագումարային միավորներ: |
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 116 6. Եթե սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում ցուցակում գտնվող տվյալ տարվա նվազագույն հանրագումարային միավոր ունեցող թեկնածուն անհամաձայնության հետևանքով հանվում է ցուցակից կամ հրաժարվում է հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով, ապա Բարձրագույն դատական խորհուրդն իր առաջարկությունը կրկնում է հաջորդ նվազ հանրագումարային միավոր ունեցող թեկնածուին: Եթե նա անհամաձայնության հետևանքով ևս պետք է հանվի ցուցակից, ապա սույն մասով սահմանված կարգով առաջարկությունները կրկնվում են այնքան ժամանակ, քանի դեռ որևէ մեկը չի ընդունել առաջարկությունը, կամ տվյալ տարվա Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների թափուր տեղին համապատասխան մասնագիտացման ցուցակը չի սպառվել, բացառությամբ այն շրջանավարտների, որոնք հրաժարվել են հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով: |