Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 298 Սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդությունը և դրա քննությունը. 1. Արգելադրված գույքի սեփականատերը, դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձը կամ նրանց ներկայացուցիչը իրավունք ունեն մինչդատական վարույթի ընթացքում միջնորդություն ներկայացնելու դատարան գույքի արգելադրումը վերացնելու մասին ոչ շուտ, քան գույքի արգելադրումից երեք ամիս հետո։ Միջնորդության պատճենն ուղարկվում է մինչդատական վարույթն իրականացնող քննիչին և հսկող դատախազին. 2. Դատարանը մերժում է միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը, եթե միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից կամ ոչ պատշաճ ժամկետում, կամ եթե դրանում չեն ներկայացվել գույքի արգելադրման իրավաչափությունը վիճարկող նոր էական փաստարկներ։ Հակառակ դեպքում դատարանը միջնորդության հիման վրա հարուցում է վարույթ՝ որոշման մեջ նշելով այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին։ Վարույթը բանավոր ընթացակարգով իրականացնելու դեպքում դատական նիստը նշանակվում է յոթնօրյա ժամկետում. 3. Սույն հոդվածով նախատեսված միջնորդությունը բանավոր ընթացակարգով քննելու դեպքում դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 296-րդ հոդվածի վերաբերելի պահանջների պահպանմամբ. 4. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․ 1) միջնորդությունը մերժելու մասին, եթե գալիս է հետևության, որ գույքի արգելադրման իրավաչափության մասին հետևությունները շարունակում են հիմնավոր լինել. 2) միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու և գույքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին, եթե համաձայնվում է միջնորդության փաստարկներին: 5․ Բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումն ամբողջությամբ պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հաջորդ օրը։ |