FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Փոխկապակցված անձինք.
1. Սույն օրենքի իմաստով՝ իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
    1) նրանցից մեկը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի, բաժնեմասերի, փայերի և մասնակցությունը հավաստող այլ արժեթղթերի (այսուհետ` բաժնետոմս) 20 և ավելի տոկոսին կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան՝ հնարավորություն ունի մասնակցելու մյուսի որոշումների կայացմանը.
    2) նրանցից մեկի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 և ավելի տոկոսին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն ունեցող մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի տիրապետելու (այդ թվում` առք ու վաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարության կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 և ավելի տոկոսին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով այդ անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն.
    3) նրանցից մեկի խորհրդի նախագահը, խորհրդի անդամը, վարչության նախագահը, վարչության անդամը, գործադիր տնօրենը, ֆինանսական կառավարման գծով նրա տեղակալը, ֆինանսական ստորաբաժանման ղեկավարը, գլխավոր հաշվապահը կամ հաշվապահական հաշվառման վարման կամ ֆինանսական հաշվետվությունները կազմելու համար պատասխանատու անձը, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կամ ներքին աուդիտի համար պատասխանատու անձը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի անդամը կամ նման այլ մարմինների անդամը (այսուհետ` կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ), ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը միաժամանակ մյուս անձի՝ որևէ կառավարման մարմնի անդամ է կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.
2. Սույն օրենքի իմաստով՝ ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

3. Սույն օրենքի իմաստով՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը՝
    1) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 և ավելի տոկոսին տնօրինող մասնակից է.
    2) օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն ունեցող անձ է.
    3) տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ է.
4. Սույն օրենքի իմաստով՝ միևնույն ընտանիքի անդամ են համարվում երեխան, ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները, ինչպես նաև ամուսնու երեխան, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը: