FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Արյան բաղադրամասերի փոխներարկումային բժշկական օգնության իրականացումը.
1. Փոխներարկումային փոխազդեցությունների և բարդությունների նվազեցման նպատակով փոխներարկումից առաջ կատարվում է փոխներարկվող արյան բաղադրամասի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտություն՝ լիազոր մարմնի սահմանած կարգով.
2. Փոխներարկումային բժշկական օգնության նպատակով մարդուն ներարկվում են դոնորական արյունից ստացված արյան բաղադրամասեր.
3. Արգելվում է մարդուն փոխներարկել սահմանված կարգով չստուգված կամ ժամկետանց կամ անվտանգության պայմաններին չհամապատասխանող արյան բաղադրամասեր.
4. Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը.
5. Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման ընթացքում բժշկական փաստաթղթերում կատարվում է համապատասխան գրառում.
6. Յուրաքանչյուր փոխներարկումային բժշկական օգնության հետևանքով առաջացած բարդության վերաբերյալ բժշկական փաստաթղթերում կատարվում է համապատասխան գրառում, և գրավոր հաղորդագրություն է ներկայացվում արյան ռեեստր: