Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 722 Աշխատանքի արդյունքի անպատշաճ որակը հայտնաբերելու ժամկետները. 1. Պատվիրատուն իրավունք ունի աշխատանքի արդյունքի անպատշաճ որակի կապակցությամբ պահանջ ներկայացնել` պայմանով, եթե այն հայտնաբերել է սույն հոդվածով սահմանված ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ կապալի պայմանագրով. 2. Այն դեպքում, երբ աշխատանքի արդյունքի համար երաշխիքային ժամկետ չի սահմանվել, պատվիրատուն կարող է աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել` պայմանով, եթե դրանք հայտնաբերված լինեն ողջամիտ ժամկետում, սակայն աշխատանքի արդյունքը հանձնելու օրվանից երկու տարվա սահմաններում, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով. 3. Պատվիրատուն իրավունք ունի աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում. 4. Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետը երկու տարուց պակաս է, և պատվիրատուն աշխատանքի արդյունքի թերությունները հայտնաբերել է երաշխիքային ժամկետի ավարտից հետո, սակայն սույն հոդվածի 5-րդ կետում սահմանված պահից սկսած երկու տարվա սահմաններում, կապալառուն պատասխանատվություն է կրում, եթե պատվիրատուն ապացուցում է, որ թերություններն առաջացել են մինչև աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելը կամ մինչև այդ պահը ծագած այլ պատճառներից. 5. Երաշխիքային ժամկետը (720 հոդվածի 1-ին կետ) սկսվում է այն օրվանից, երբ պատվիրատուն ընդունել է կամ պետք է ընդուներ կատարված աշխատանքի արդյունքը, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով. 6. Կապալի պայմանագրով երաշխիքային ժամկետի հաշվարկման նկատմամբ կիրառվում են, համապատասխանաբար, սույն օրենսգրքի 487 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, կողմերի համաձայնությամբ կամ չի բխում կապալի պայմանագրի առանձնահատկություններից: |