Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 30 Որսահանդակների պահպանության և բարելավման խնդիրները. Որսահանդակների պահպանության և բարելավման խնդիրներն են` 1) ապահովել որսահանդակների բազմազանության ամբողջականության պահպանությունը. 2) նպաստել որսահանդակների նպատակային օգտագործմանը. 3) որսահանդակների նպատակային օգտագործումն իրականացնել` հաշվի առնելով այդ տարածքների արժեքը որպես որսի կենդանիների բնակության միջավայր` պահպանելով և բարելավելով դրանց բնապահպանական և կենդանիների վերարտադրության պոտենցիալը. 4) որսահանդակները որսի և տնտեսական նպատակներով շահագործելիս ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը. 5) կանխել որսահանդակներում և որսահանդակներից դուրս օտարածին վայրի կենդանիների ներմուծումը: |