Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 68 8. Կառավարչի կողմից պայմանագրային ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասի հատուցումն իրականացվում է ֆոնդի համապատասխան մասնակիցներին կառավարչի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու կամ ֆոնդին դրամական եղանակով վճարելու միջոցով: Հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով, բացառությամբ կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների, որոնց համար ձեռք են բերվում նրանց ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հատուցման կարգն ու պայմանները, այդ թվում՝ հատուցման եղանակի ընտրության չափանիշները. 9. Սույն հոդվածը չի սահմանափակում օրենքով սահմանված այլ հիմքերով վնասների հատուցման պահանջի ներկայացումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 68 Կառավարչի պարտականությունները. 1. Կառավարիչը պարտավոր է` 1) իր պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով ֆոնդի մասնակիցների և իր հաճախորդների շահերից, իրականացնել իր իրավունքները և կատարել ֆոնդի մասնակիցների և իր հաճախորդների նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն). 2) ձեռնպահ մնալ իր և ֆոնդի մասնակիցների կամ իր հաճախորդների միջև շահերի բախման առարկա համարվող գործարքների կնքումից` դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով ֆոնդի մասնակիցների և հաճախորդի շահերին. 3) իր գործունեության իրականացման ընթացքում ձեռնարկել բավարար միջոցներ իր և ֆոնդի մասնակիցների ու իր հաճախորդների, ինչպես նաև իր տարբեր հաճախորդների, վերջինների և իր կողմից կառավարվող ֆոնդերի և տարբեր ֆոնդերի միջև շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք նվազեցնելու համար. 4) ներդնել կազմակերպական և կառավարչական արդյունավետ միջոցներ` իր կողմից ներդրումային առաջարկությունների կազմման և տարածման հետ կապված շահերի բախումները կանխելու համար. 5) հաճախորդի միջոցները ներդնել իր կողմից կառավարվող ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում միայն հաճախորդի նախնական գրավոր համաձայնությամբ. 6) պահպանել իր գործունեության կանոնները, որոնք ներառում են` ա. մատուցվող ծառայությունների (իրականացվող գործառնությունների) տեսակները, դրանց մատուցման կարգն ու պայմանները, ա.1. շահերի բախումների կանխարգելման միջոցները, բ. կառավարչի` ֆոնդի կառավարման գործունեության իրականացման հետ կապված փաստաթղթաշրջանառության, տվյալների էլեկտրոնային մշակման և պահպանման, տեղեկատվության փոխանակման ընթացակարգը, գ. ներքին աուդիտի գործունեության կանոնները, դ. գործարար վարվելակերպի կանոնները, ե. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ընթացակարգեր. 7) սույն օրենքով նախատեսված ներդրումային ծառայություններ մատուցելու դեպքում պահպանել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներդրումային ծառայություններ մատուցող անձանց համար սահմանված այլ պարտականությունները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 68 8) սույն օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու դեպքում պահպանել «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սահմանված այլ պարտականությունները. 2. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել կառավարչի գործունեության կանոնների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ. 3. Կառավարիչը պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետևանքով ֆոնդին կամ դրա մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների համար), բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարիչը գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել. 4. Ֆոնդին կամ դրա մասնակիցներին պատճառած վնասի հատուցման պահանջով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է հանդես գալ տվյալ ֆոնդի պահառուն: 6. Եթե խախտվել են սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները, որոնց արդյունքում ֆոնդին կամ ֆոնդի մասնակիցներին պատճառվել է վնաս, ապա կառավարիչը պարտավոր է խախտման մասին Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ժամկետներում որոշել յուրաքանչյուր մասնակցին (ֆոնդին) պատճառված վնասի չափը և վնաս կրած մասնակիցներին որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում ծանուցել պատճառված վնասի, դրա չափի և վնասի հատուցումն ստանալու կարգի ու ժամկետների մասին. 7. Կառավարիչը պետք է որոշի պատճառված վնասի չափը՝ ելնելով բոլոր գույքային վնասներից, ներառյալ՝ բաց թողնված օգուտը այն իրավիճակի համեմատությամբ, որը կլիներ, եթե խախտումը տեղի չունենար, և խախտման հետ կապված ակտիվները կառավարվեին այլ ակտիվներին համանման ձևով: |