FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը.
1. Մրցույթը հայտարարվում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Եթե հայտարարված մրցույթը չի կայացել, կամ մրցույթի արդյունքով քաղաքացիական ծառայության պաշտոնը չի համալրվել, ապա տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարվում է երկու ամսվա ընթացքում.
2. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին իրավական ակտը, կամ 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 6.2-ին մասով նախատեսված լիազորությունները դադարելու մասին իրավական ակտը, կամ 37-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ իրավական ակտը, ապա մրցույթը կարող է հայտարարվել մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալը.
3. Մինչև արտաքին մրցույթ հայտարարելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար կարող է հայտարարվել մեկ ներքին մրցույթ: Վարչապետի աշխատակազմում և Հանրապետության նախագահի աշխատակազմում ներքին մրցույթ հայտարարելու մասին որոշումը կայացնում են համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարները: Ներքին մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ մարմնի հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողները, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև տվյալ մարմնի այլ պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված հանրային ծառայողները, որոնց կադրերի ռեզերվի վարումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

4. Քաղաքացուն չի թույլատրվում մասնակցել մրցույթին, եթե չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները,
    (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը,
    (կամ) առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը.
5. Արտաքին մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Ներքին մրցույթն անցկացվում է միայն հարցազրույցի փուլով: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը մրցույթն անցկացնող համապատասխան մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայքէջում և քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում: Արտաքին մրցույթի դեպքում հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ ներքին մրցույթի դեպքում՝ ոչ ուշ, քան 15 օր առաջ.
6. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Մրցույթի մասնակցության հարցը որոշում է գլխավոր քարտուղարը: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը.
7. Թեստավորման փուլում ստուգվում են մասնակիցների մասնագիտական գիտելիքները, իսկ հարցազրույցի փուլում՝ մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները և կոմպետենցիաները.
8. Թեստավորումն անցկացվում է մրցույթի հայտարարությունը հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան մեկ ամսվա ընթացքում, և ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում.
9. Թեստերը կազմվում են՝
    1) սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրենսդրական ակտերից,
    2) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

10. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված օրենսդրական ակտերից թեստային առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրությունից թեստային առաջադրանքները՝ համապատասխան մարմինը: Քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերին համապատասխան՝ կազմվում են տարբեր բովանդակությամբ թեստային առաջադրանքներ.
11. Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստային առաջադրանքները կազմում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի և Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի և Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի՝ սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրությունից թեստային առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Հաշվեքննիչ պալատում կազմում և տեղադրում են համապատասխանաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Հաշվեքննիչ պալատը.
12. Թեստի ավարտից հետո մրցույթի մասնակիցն անմիջապես տեղեկանում է իր ստացած արդյունքների մասին: Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցն իր արդյունքների մասով կարող է բողոք ներկայացնել գլխավոր քարտուղարին, իսկ գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին.
13. Արտաքին մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք է ձեռք բերում թեստավորման փուլում Կառավարության սահմանած նվազագույն միավորի շեմը հաղթահարած և առավելագույն միավորներ հավաքած հինգ մասնակից: Եթե միևնույն արդյունք ունենալու դեպքում առավելագույն միավորներ հավաքած և թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների թիվը հինգից ավելի է, ապա միևնույն առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներն անցնում են հարցազրույցի փուլ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

14. Հարցազրույցն անցկացնում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ձևավորած հանձնաժողովը, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի և Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հանձնաժողովը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հաշվեքննիչ պալատի, ձևավորում է քաղաքացիական ծառայության գրասենյակը՝ համակարգող փոխվարչապետի հաստատած հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հանձնաժողովը ձևավորում է Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հանձնաժողովը ձևավորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի հանձնաժողովը՝ Հաշվեքննիչ պալատը: Վարչապետի աշխատակազմի և Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների հանձնաժողովները ձևավորում են համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարները.
15. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, որի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է տվյալ մրցույթը, անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, ինչպես նաև տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման մակարդակն ստուգելու կարողություններ ունեցող այլ անձինք.
16. Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

17. Հարցազրույցի փուլում հաղթող է ճանաչվում Կառավարության սահմանած նվազագույն միավորի շեմը հաղթահարած մասնակիցը: Եթե Կառավարության սահմանած նվազագույն միավորի շեմը հաղթահարած մասնակիցների թիվը մեկից ավելի է, ապա հանձնաժողովը քվեարկությամբ հարցազրույցի փուլում հաղթող է ճանաչում երկու մասնակցի, որոնցից մեկին ընտրում է իբրև հաղթող ճանաչված առաջին մասնակից, մյուսին՝ հաղթող ճանաչված երկրորդ մասնակից: Հանձնաժողովը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է հարցազրույցի արդյունքների վերաբերյալ եզրակացություն: Եթե հարցազրույցի արդյունքով հաղթող է ճանաչվում մեկ մասնակից, ապա հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հաղթող ճանաչված մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի: Եթե հարցազրույցի արդյունքով հաղթող է ճանաչվում երկու մասնակից, ապա հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հաղթող ճանաչված առաջին մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի: Եթե հաղթող ճանաչված առաջին մասնակիցը պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացնում, ապա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է համապատասխան պաշտոնի նշանակել հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված երկրորդ մասնակցին.
18. Եթե երկու անգամ անընդմեջ հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմում ներկայացրած քաղաքացիներից ոչ մեկը չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և (կամ) 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները,
    (կամ) ներկայացված բոլոր դիմումներում առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը,
    (կամ) առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը, ապա համապատասխան մարմինը սույն օրենքով սահմանված կարգով կարող է փոփոխել տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

19. Անվանացանկում կատարված լրացումների և փոփոխությունների հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնները, բացառությամբ համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության պաշտոնների, զբաղեցվում են մրցույթով.
20. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողի առաջխաղացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված մրցույթով կամ սույն օրենքի 14.1-ին հոդվածով սահմանված կարգով.
21. Մրցույթի արդյունքով նույն համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում.
22. Մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով: Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ, որն անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով.
23. Մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
24. Թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը և ձևաչափը սահմանում է համակարգող փոխվարչապետը: