FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  54

Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնությունը.
1. Անձը (նրա հետ փոխկապակցված անձը), որն ունի մտադրություն ձեռք բերել ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն կամ ավելացնել իր մասնակցությունն այնպես, որ ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նրա` ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմի առնվազն 20, 50 կամ 75 տոկոս, պետք է ստանա Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը.
2. Եթե անձը ձեռք է բերում նշանակալից մասնակցություն ներդրումային ընկերությունում կամ ավելացնում է իր` ձայնի իրավունք տվող մասնակցությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանաչափերից ավել՝ ցանկացած այլ իրադարձության կամ գործարքի (այդ թվում` ժառանգության հիմքով մասնակցության փոխանցման) արդյունքում, որի մասին անձը տեղյակ չէր և չէր կարող տեղյակ լինել, ապա նա պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցության ձեռքբերման կամ մասնակցությունն ավելացնելու մասին տեղեկանալու պահից` 10 օրվա ընթացքում.
3. Ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում: Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության դիմումում ներառվող և կից ներկայացվող տեղեկությունների ու փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ձևը, կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  54

4. Ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար ներդրումային ընկերության միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև հայտարարություն այն մասին, որ իր մասնակցության միջոցով որևէ այլ անձ ներդրումային ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները: Անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվում է Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը.
5. Ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունը ստանալու համար ներդրումային ընկերության միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նաև նշանակալից մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների ծագման օրինականությունը բացահայտող բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն).
6. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր՝ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված տեղեկատվության և փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով.
7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համաձայնությունը ստացած անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին իր կողմից ձեռք բերված բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման մասին, եթե՝
    1) բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման արդյունքում ներդրումային ընկերությունում անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10, 20, 50 կամ 75 տոկոսից.
    2) բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման արդյունքում ներդրումային ընկերությունում անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10 և ավելի տոկոսով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  54

Սույն մասով սահմանված տեղեկացման պահանջը գործում է նաև այն դեպքում, երբ անձը կնքում է այնպիսի գործարք, որի արդյունքում նա դադարում է հսկել ներդրումային ընկերությանը.
8. Եթե ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի դիմումի հետ մեկտեղ Կենտրոնական բանկ է ներկայացվել նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնություն ստանալու դիմում, ապա Կենտրոնական բանկը լիցենզիա տրամադրելու և նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնություն տալու մասին ընդունում է մեկ միասնական որոշում.
9. Կենտրոնական բանկը սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին.
10. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված նախնական համաձայնություն տալու մասին որոշմամբ սահմանում է նաև ժամկետ, որի ընթացքում գործում է այդ համաձայնությունը: Այդ ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: Անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին նշված ժամկետում ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցության ձեռքբերման, մասնակցության ավելացման կամ ներդրումային ընկերության նկատմամբ հսկողության ձեռքբերման գործարքի կնքման մասին.
11. Օֆշորային տարածքներում մշտական բնակության վայր ունեցող կամ գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք, ինչպես նաև այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք կամ սույն մասով սահմանված անձանց հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն գլխով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Օֆշորային տարածքների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  54

Սույն մասով սահմանված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձինք ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ դրա չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: