Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 31 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆՋԱՏ ՊԱՀԵԼԸ. Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում պահվում են անջատ` մենախցերում: Կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են անջատ` 1) տղամարդիկ` կանանցից. 2) անչափահասները` չափահասներից. 3) առաջին անգամ կալանավորված անձինք` նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած անձանցից. 5) դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության ավագ ենթասպայական և սպայական կազմերի զինծառայող կամ նախկին զինծառայող կալանավորված անձինք` մյուսներից. 6) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք` մյուսներից. 7) դատապարտյալները և ձերբակալված անձինք` մյուսներից, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք փոխադարձ համաձայնությամբ մասնակցում են նույն հիմնարկում իրենց համար կազմակերպված միջոցառումներին. 8) միևնույն քրեական վարույթում ներգրավված կալանավորված անձինք` միմյանցից, քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր հանձնարարականի հիման վրա. 9) այլ կալանավորված անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուսներից` կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ. 11) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` մյուսներից: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանավորված անձանց անջատ պահելու նպատակով կարող է ներկայացնել այլ պատճառաբանված հիմքեր: Սույն հոդվածի երկրորդ մասում նախատեսված մեկուսացման հիմնական պահանջները պահպանվում են նաև ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրման ընթացքում: Տասնութ տարին լրացած և դրական բնութագրվող կալանավորված անձը մինչև քսանմեկ տարեկանը լրանալը պահվում է անչափահասների համար նախատեսված՝ կալանավորվածներին պահելու վայրում: |