Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 36 Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը. 1. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը (սույն հոդվածում այսուհետ՝ հանձնաժողով). 2. Հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներից մեկը և հարկադիր կատարման ծառայության երեք աշխատակից՝ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, և արդարադատության նախարարի հրամանով նշանակված երեք ներկայացուցիչ. 3. Հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև. 4. Հանձնաժողովը որոշումներն ընդունում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում քննարկման դրված հարցը համարվում է մերժված. 5. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ. 6. Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է համապատասխան նախարարը: |