FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

Պայմանագրի գնի հաշվարկը.
1. Պայմանագրի գնի հաշվարկը պետք է ներառի տվյալ գնման պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք բոլոր վճարները (ծախսերը), այդ թվում` հարկերի, տուրքերի, փոխադրման, ապահովագրման ծախսերը, պարգևավճարները և ակնկալվող շահույթը.
2. Պայմանագրի գինը`
    1) կարող է լինել գործոնային, երբ պայմանագրի գինը փոփոխվում է պայմանագրով նախատեսված պայմանների (գործոնների) փոփոխության ազդեցությամբ: Հակառակ դեպքում պայմանագրի գինը կայուն է, և կողմերը պարտավոր են պայմանագրային պարտավորությունները ողջ ծավալով կատարել պայմանագրի գնի շրջանակում.
    2) պետական գաղտնիք պարունակող` ռազմական կարիքների բավարարման նպատակով արտադրանքի նոր տեսակների հեռանկարային մշակման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձեռքբերման դեպքում կարող է լինել փաստացի ծախսերով հաշվարկված, պայմանով, որ այն չպետք է գերազանցի տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար նախատեսված ֆինանսական հատկացման չափը: