FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Գործընկեր հասարակական կազմակերպությունը.
1. Գործընկեր հասարակական կազմակերպությունը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություն է, որի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում փոխհամագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ամրագրված է խորհրդի ստորագրած համապատասխան փոխըմբռնման հուշագրով.
2. Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ հասարակական կազմակերպությունը ճանաչվում է գործընկեր հասարակական կազմակերպություն, նրան տրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմնի կարգավիճակ: Գործընկեր հասարակական կազմակերպությունը ստանձնում է իրավասու մարմնի համար սույն օրենքով սահմանված իրավունքներ և պարտավորություններ.
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում առավելագույնս օժանդակում են գործընկեր հասարակական կազմակերպություններին սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման համար.
4. Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: