FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Համայնքային ծառայության պաշտոնի նշանակելիս համայնքային ծառայողի երդումը.
1. Առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների ներկայությամբ տրված երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայողի պաշտոնը՝ հանդիսավոր երդվում եմ` անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս».
2. Երդումը տրվում է անհատական կարգով՝ երդման տեքստն ընթերցելու միջոցով.
3. Համայնքային ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գործին: