Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Պետական լիազոր մարմնի գործառույթները. 1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝ 1) ապրանքային նշանների հայտերի ընդունումը և քննարկումը, դրանց փորձաքննության անցկացումը, ապրանքային նշանների պետական գրանցումը, պետության անունից գրանցման վկայագրերի հանձնումը. 2) ապրանքային նշանների միջազգային գրանցումների մասին Միջազգային բյուրոյի ծանուցագրերի ստացումը, դրանց փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքային նշաններին իրավական պահպանության տրամադրումը. 2.1) ԵՏՄ պայմանագրի համաձայն՝ Միության ապրանքային նշանների հայտերի ընդունումը, փորձաքննության անցկացումը, Միության ապրանքային նշանի գրանցումը Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում, Միության ապրանքային նշանի վկայագրի տրամադրումը և Միության ապրանքային նշանի գրանցման ու իրավական պահպանության հետ կապված այլ գործառույթների իրականացումը. 3) ապրանքային նշանները հանրահայտ ճանաչելու մասին դիմումների ընդունումը, քննարկումը և որոշումների ընդունումը. 4) պետական գրանցամատյանի վարումը. 5) ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների փոխանցման, ապրանքային նշանների լիցենզիայի և օրենքով սահմանված դեպքերում ֆրանչայզինգի գրանցումը. 6) ապրանքային նշաններին վերաբերող տեղեկատվական ծառայությունների մատուցումը. 7) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացումը. 8) Մադրիդյան համաձայնագրի և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության ընթացակարգերով ներկայացվող հայտերի համար որպես ստացող պետական մարմին հանդես գալը. 9) ապրանքային նշանների գրանցման և վկայագրերի տրման հետ կապված գործընթացների անցկացումը. 10) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը. 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան և օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի շրջանակներում պետական լիազոր մարմինն իրականացնում է ապրանքային նշանների փորձաքննություն: Այդ պայմանագրերի շրջանակներում գոյացած միջոցներն ուղղվում են պետական բյուջե: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 3. Պետական լիազոր մարմինն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում է տեղեկություններ ապրանքային նշանների հայտերի և գրանցված ապրանքային նշանների վերաբերյալ, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ. 4. Պետական լիազոր մարմինն ապահովում է ապրանքային նշանների հայտերի և գրանցված ապրանքային նշանների մասին տվյալների էլեկտրոնային եղանակով մատչելիությունը հանրության համար. 5. Պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է կառավարությունը: Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում: Բողոքարկման խորհրդի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել դատարանում։ |