FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  87

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ.
1. Խորհրդի նիստերը գումարում է խորհրդի նախագահը իր նախաձեռնությամբ` խորհրդի անդամի, Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի, Ընկերության գործադիր մարմնի, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված այլ անձանց պահանջով: Խորհրդի նիստերի գումարման և անցկացման կարգը սահմանվում է կանոնադրությամբ կամ ժողովի հաստատած` խորհրդի կանոնակարգով: Խորհուրդը կարող է հեռակա քվեարկությամբ (հարցման միջոցով) ընդունել որոշումներ, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.
2. Խորհրդի նիստերի քվորումը սահմանվում է կանոնադրությամբ, բայց չի կարող խորհրդի անդամների կեսից պակաս լինել: Եթե խորհրդի անդամների թիվը նվազում է կանոնադրությամբ սահմանված թվի կեսից, ապա Ընկերությունը պետք է այն լրացնելու նպատակով արտահերթ ժողով գումարի, որի մասին որոշումը կայացնում է խորհուրդը: Այդ, ինչպես նաև ժողովի գումարմամբ պայմանավորված այլ որոշումներից բացի, խորհուրդն այլ որոշումներ ընդունելու իրավունք չունի.
3. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն օրենքով, կանոնադրությամբ կամ ժողովի հաստատած խորհրդի կանոնակարգով այլ բան նախատեսված չէ: Սույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ժողովի այն իրավասությունների վերաբերյալ որոշումները, որոնք վերապահվել են խորհրդի իրավասությանը, ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով, եթե սույն օրենքով, կանոնադրությամբ կամ ժողովի հաստատած՝ խորհրդի կանոնակարգով այլ բան նախատեսված չէ։ Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի միայն 1 ձայն: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը խորհրդի մեկ անդամից մյուսին (այդ թվում` ցանկացած երրորդ անձի) չի թույլատրվում: Խորհրդի նախագահն ունի որոշիչ ձայնի իրավունք, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.
4. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից 5-օրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են`
    ա) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
    բ) նիստին ներկա անձինք.
    գ) նիստի օրակարգը.
    դ) քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  87

ե) նիստում ընդունված որոշումները: Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք և պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար: