Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 53 Հարկային հաշվարկի ներկայացումը. 1. Հարկ վճարողը (Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալը, հավատարմագրային կառավարիչը, համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը, կոմիսիոները, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալը, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) հարկային հաշվարկները հարկային մարմին է ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետներում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի. 2. Մինչև հաշվետու ժամանակաշրջանը ավարտվելը տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկները համարվում են չներկայացված, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի. 3. Հարկային հաշվարկը կարող է ներկայացվել մինչև հաշվետու ժամանակաշրջանը ավարտվելը, եթե՝ 1) կազմակերպությունը գտնվում է լուծարման գործընթացում (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը գտնվում է պետական հաշվառումից հանման գործընթացում). 2) անհատ ձեռնարկատերը պետական հաշվառումից հանվում է. 3) նոտարը պաշտոնից ազատվում է: 5. Հարկային հաշվարկները հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ՝ 1) այն հարկային հաշվարկների, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Սույն կետում նշված հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացվել նաև թղթային եղանակով. 2) Օրենսգրքով սահմանված կամ Կառավարության սահմանած դեպքերի, երբ հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացվել նաև թղթային եղանակով: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 53 6. Եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա հարկային հաշվարկն ուշ ներկայացնելու կամ հարկը (վճարը) ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, համապատասխան հարկային հաշվարկի ներկայացման կամ հարկի (վճարի) վճարման համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից մինչև հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը հարկային մարմնի կայքում տեղադրվելու օրը ներառված օրերի չափով: Այն ֆիզիկական անձը, որը մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը դիմել է Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար, սակայն մինչև նշյալ վերջնաժամկետը չի ստացել նույնականացման քարտը, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնում է կամ եկամտային հարկը վճարում է մինչև նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ. 7. Հարկային հաշվարկը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում հարկային մարմնի՝ հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվող՝ հարկային հաշվարկի ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցագրում նշված օրը, իսկ հարկային հաշվարկը թղթային եղանակով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում հարկային հաշվարկը փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը. 8. Եթե հարկ վճարողը (Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալը, հավատարմագրային կառավարիչը, համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը, կոմիսիոները, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալը, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 53 1) որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող` որևէ հարկատեսակի կամ վճարի համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողը հարկային մարմին հարկային հաշվարկներ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հարկային հաշվարկների. 2) որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող` որևէ հարկատեսակի կամ վճարի համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողը հարկային մարմին հարկային հաշվարկներ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հարկային հաշվարկների: Սույն մասի կիրառության իմաստով՝ 1) որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված հարկ վճարողի հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրվանից, իսկ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված հարկ վճարողի՝ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը վերսկսելու օրվանից. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 53 2) գործունեության դադարեցման ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից գործունեությունը վերսկսելու և այդ մասին համապատասխան հայտարարություն չներկայացնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված` գործունեությունը փաստացի վերսկսելու օրվանից. 8.1. 9. Սույն հոդվածի 8-րդ մասի կիրառության իմաստով՝ գործունեության վերսկսում չի համարվում՝ 1) հարկ վճարողի կողմից իր աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկումն ու վճարումը (այդ թվում՝ աշխատողի՝ հարկադիր պարապուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար), որի դեպքում հարկ վճարողը, որպես հարկային գործակալ, հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ. 2) վարչական ծախսերի կատարումը, այդ թվում՝ վարձակալական վճարների կամ տոկոսների վճարումը կամ բաժանորդագրային հիմունքներով ստացվող ծառայությունների (մասնավորապես, հանրային ծառայությունների կամ կոմունալ ծառայությունների կամ համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) համար վճարումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված ծախսերի հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները. 3) ավանդադրված կամ հաշվարկային հաշվում առկա դրամական միջոցների նկատմամբ տոկոսների հաշվեգրումից եկամուտների ստացումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված եկամուտների հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները. 4) ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության կամ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացումը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 53 5) հարկերի, վճարների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարների վճարումը. 6) գործընկեր հարկ վճարողներին վճարումների կատարումը և (կամ) նրանցից վճարումների ընդունումը, գործընկեր հարկ վճարողների կողմից սույն մասի 2-րդ կետով սահմանված ծախսերի գծով դուրս գրվող, ինչպես նաև մինչև գործունեության դադարեցումն ընկած հաշվետու ժամանակաշրջաններում կատարված բոլոր ծախսերի գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի վավերացումը (հաստատումը). 7) հարկային հաշվարկների կամ ճշտված հարկային հաշվարկների ներկայացումը. 8) հարկ վճարողի մոտ աուդիտի (այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի) անցկացումը. 10. Բացառությամբ սույն հոդվածի 10.1-ին մասով սահմանված՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների ներկայացման դեպքերի, հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է՝ 1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ստուգվել է հարկային մարմնի (իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային հաշվարկները այլ լիազոր մարմիններին ներկայացնելու դեպքում՝ այդ մարմնի) կողմից, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկների. 3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի, իսկ տրանսֆերային գնագոյացման հաշվարկի դեպքում՝ հինգ տարի. 4) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից՝ Օրենսգրքի 349.1-ին հոդվածով սահմանված կարգով. 10.1. Անկախ սույն հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով սահմանված սահմանափակումներից՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ներկայացվում են հարկային մարմնի սահմանած կարգով. 11. Ավելացված արժեքի հարկի մասով հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել նաև այն դեպքերում (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ ներկայացվելու դեպքում՝ տվյալ հաշվարկը ԱԱՀ-ի մասով հաշվի չի առնվում), եթե հարկային հաշվարկը վերաբերում է՝ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 53 1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը միասնական հաշվին մուտքագրման ենթակա ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից. 3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով. 12. Ակցիզային հարկի մասով հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել նաև այն դեպքերում (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ ներկայացվելու դեպքում տվյալ հաշվարկն ակցիզային հարկի մասով հաշվի չի առնվում), երբ հարկային հաշվարկը վերաբերում է այն հաշվետու ժամանակաշրջանին, որը միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից: |