Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 296 Հարկ վճարողի տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը. 1. Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում հաշվառվելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխման մասին տեղեկությունները և փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալությունը տրամադրում է հարկային մարմնին` Կառավարության սահմանած կարգով. 2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների՝ հարկային մարմնում հաշվառվելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխության մասին տեղեկությունները և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տրամադրում է հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով. 3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և նոտարների անձնագրային տվյալների փոփոխության մասին տեղեկությունները բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմինը տրամադրում է հարկային մարմնին՝ Կառավարության սահմանած կարգով: |