Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ. 1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում պալատի ղեկավար մարմինը պալատի նախագահությունն է. 2. Պալատի նախագահության անդամները, տնօրենից բացի, աշխատում են հասարակական հիմունքներով. 3. ԱԱՊ-ների նախագահները և ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենն ի պաշտոնե հանդիսանում են ՀՀ ԱԱՊ նախագահության անդամներ. 4. Պալատի նախագահությունը` ա) ընտրում է պալատի նախագահի տեղակալ(ներ). բ) հաստատում է նախագահի կողմից ներկայացված պալատի տարեկան ծրագրերն ու ծախսերի նախահաշիվը. գ) գումարում է պալատի հերթական և արտահերթ համագումարները. դ) հաստատում է տնօրինության կառուցվածքը և հաստիքացուցակը, գործունեության ուղղությունները. ե) նախագահի ներկայացմամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գործադիր տնօրենին. զ) արտահայտում է պալատի դիրքորոշումը տնտեսական քաղաքականության հարցերի վերաբերյալ. է) իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ. ը) որոշում է կայացնում պալատին կից արբիտրաժային հաստատության ստեղծման մասին. թ) որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պալատի ներկայացուցչություն ստեղծելու մասին. ժ) պալատի նախագահի կողմից սույն օրենքի և պալատի կանոնադրության պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ պալատի նախագահին անվստահություն հայտնելու մասին. 5. Նախագահության նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ. 6. Նախագահության նիստերի քվորումը նախագահության անդամների երկու երրորդն է. 7. Նախագահության որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ. 8. ՀՀ ԱԱՊ-ի նախագահությունը` ա) հաստատում է ԱԱՊ-ին և ՀՀ ԱԱՊ-ին կից արբիտրաժային հաստատությունների կանոնադրությունները, վեճեր քննելու և լուծելու կանոնները` օրենսդրության պահանջներին համապատասխան. բ) ԱԱՊ-ի նախագահի և (կամ) նախագահության կողմից կանոնադրական պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ ԱԱՊ-ի նախագահին և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 ԱԱՊ-ի նախագահի և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու հարցը կարող է դրվել «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մեկ անգամ. 9. ԱԱՊ-ի նախագահությունը, որի նախագահի և (կամ) նախագահության վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 4-րդ կետի «ժ» ենթակետով և (կամ) 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված որոշումը, պարտավոր է երկու ամսվա ընթացքում, որոշման կայացման օրվանից սկսած, հրավիրել պալատի արտահերթ համագումար նախագահի և (կամ) նախագահության ընտրություններ անցկացնելու հարցով: Սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված ընթացակարգով ընտրված նախագահի և (կամ) նախագահության լիազորության ժամկետը գործում է մինչև «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում հերթական համագումարի գումարումը: |