FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Մաքսային արժեքը.
1. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Միության մաքսային օրենսգրքի 5-րդ գլխին համապատասխան.
2. Միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան` Միության մաքսային օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված մեթոդներով մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը.
3. Մաքսային մարմինները սույն օրենքով սահմանված կարգով ապրանքների մաքսային արժեքի հետ կապված հարցերի վերաբերյալ անձանց տրամադրում են իրազեկումներ: Իրազեկումներ տրամադրելիս մաքսային մարմինն իրավունք չունի կատարելու փաստաթղթերի ստուգում և ընդունելու նախնական որոշումներ մաքսային արժեքի վերաբերյալ.
4. Սույն օրենքում օգտագործվող «փոխկապակցված անձինք», «նույնական ապրանքներ», «համանման ապրանքներ» հասկացությունները կիրառվում են Միության մաքսային օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված իմաստներով։