Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 11 Փախստականի կարգավիճակի բացառման և ապաստան տրամադրելու մերժման հիմքերը. 1. Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին չի տրամադրվում փախստականի կարգավիճակ, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նա` 1) կատարել է հանցագործություն ընդդեմ խաղաղության, պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն` համաձայն նման հանցագործությունների կապակցությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ստեղծված միջազգային փաստաթղթերի. 2) կատարել է ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս նախքան Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող դառնալը. 3) մեղավոր է ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին հակասող արարքների կատարման մեջ. 2. Ապաստանի տրամադրումը կարող է մերժվել այն փախստականին, որը ժամանել է երրորդ ապահով երկրից, որտեղ նա չունի հետապնդման, մարդու իրավունքների խախտումների կամ իր երկիր վերադարձվելու երկյուղ, ինչպես նշված է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, կամ չունի արտաքին հարձակման, համատարած բռնության, այլ երկրի տիրապետության տակ գտնվելու, ներքին հակամարտությունների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների (վտանգների) ենթարկվելու երկյուղ, ինչպես նշված է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, և կարող է օրինական կերպով վերադառնալ այդ երկիր. 3. Փախստականի կարգավիճակի բացառման և ապաստան տրամադրելու մերժման որոշումը կայացնում է միայն լիազոր մարմինը` սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված համապատասխան ընթացակարգերի համաձայն: |