FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Ոստիկանության պաշտոնների խմբերը և ոստիկանության պաշտոնների անվանացանկը.
1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`
    1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ` - Ոստիկանության պետ, - Ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ, - Գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ.
    2) ոստիկանության գլխավոր պաշտոններ` - գլխավոր վարչության պետ, - գլխավոր վարչության պետի տեղակալ, - վարչության պետ, - վարչության պետի տեղակալ, - բաժնի պետ.
    3) ոստիկանության ավագ պաշտոններ` - բաժնի պետի տեղակալ, - բաժանմունքի պետ.
    4) ոստիկանության միջին պաշտոններ` - բաժանմունքի պետի տեղակալ, - հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկան, հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան, - ավագ տեսուչ, ավագ քրեական ոստիկան, ավագ համայնքային ոստիկան, ավագ պարեկ, - տեսուչ, քրեական ոստիկան, համայնքային ոստիկան, պարեկ.
    5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ` - կրտսեր տեսուչ, կրտսեր պարեկ, - ավագ ոստիկան, - ոստիկան.
2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը.
3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված պետական մարմինների և սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը: