Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 101 Ազգային ժողովի նիստում Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկումը և ընդունումը. 1. Ազգային ժողովի նիստում Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ կարող է (են) հանդես գալ նախագծի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ՝ 1) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը. 2) նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները. 3) գլխադասային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած՝ հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը. 2. Մինչև հեղինակի եզրափակիչ ելույթը քվեարկության են դրվում նախագծի վերաբերյալ խմբակցությունների ներկայացրած բոլոր առաջարկները: Ընդունված առաջարկները ներառվում են վերջնական տեսքով քվեարկության դրվող նախագծում. 3. Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կարող է՝ 1) նախագիծը քվեարկության դնել սույն հոդվածի 2-րդ մասում նշված ուղղումներով. 2) նախագիծը լրամշակելու նպատակով առաջարկել Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որն ընդունվում է առանց քվեարկության. 4. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրը լրամշակված նախագիծ ներկայացվելու դեպքում հարցի քննարկումը վերսկսվում է այդ հերթական նիստերում: Սահմանված ժամկետում լրամշակված նախագիծ չներկայացվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է. 5. Հարցի քննարկումը վերսկսվելու դեպքում՝ 1) մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը, որը կարող է քվեարկության դնել նախագիծը. 2) մինչև երեք րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հարակից զեկուցողը. 3) մինչև երկուական րոպե տևողությամբ ելույթով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները. 6. Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին. 7. Կանոնակարգով սահմանված դեպքերում Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի կամ անվանական քվեարկությամբ: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 101 8. Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները Կանոնակարգով սահմանված կարգով ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը. 9. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումները, ինչպես նաև հայտարարությունները և ուղերձներն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման, իսկ Ազգային ժողովի մյուս որոշումները՝ դրանց հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ. 10. Ազգային ժողովի որոշումները, ինչպես նաև հայտարարությունները և ուղերձները պաշտոնապես հրապարակվում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: |