Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները, աուդիտային ստուգումը, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը. 1. (նախադասությունը հանվել է 26.12.08 ՀՕ-230-Ն) Վճարահաշվարկային կազմակերպություններն առանձին վարում են վճարահաշվարկային ծառայությունների հաշվառում, որի կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը` կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված. 2. Վճարահաշվարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և ժամկետներում կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ հաշվետվություններ. 2.1. Վճարահաշվարկային կազմակերպությունները հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն. 3. Յուրաքանչյուր տարի վճարահաշվարկային կազմակերպության վճարահաշվարկային բնագավառում գործունեությունն ստուգվում է աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որին ընտրում է վճարահաշվարկային կազմակերպությունը. 4. Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո` վեցամսյա ժամկետում. 5. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` վեցամսյա ժամկետում, հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացությունը` առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում. 6. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են պարբերաբար հրապարակել իրենց վճարահաշվարկային գործունեության վերաբերյալ տեղեկություններ` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և հաճախականությամբ: |