Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 3 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ, ՈՐՈՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ. 1996-1997 թվականներին սեփականաշնորհման ենթակա չեն` - քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները. - հրաձգարանները և ռազմական կառույցները. - դրամահատող, պետական շքանշաններ, կնիքներ և դրոշմակնիքներ պատրաստող ձեռնարկությունները. - հիմնարար հետազոտություններով զբաղվող ինստիտուտները. - երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ձեռնարկությունները. - պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտներն ու սառնարանները. - հազվագյուտ էլեմենտների, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արդյունահանման և հարստացման ձեռնարկությունները. - սանիտարահամաճարակային, անասնաբուժության, բույսերի և անտառատնտեսության պաշտպանության ծառայությունների ձեռնարկությունները. - ցեղական անասունների բուծման պետական տոհմային ձեռնարկությունները և կենտրոնները, մշակաբույսերի, սորտափորձարկման պետական հենակետերը, պետական սերմատեսչության լաբորատորիաները, մշակաբույսերի էլիտային սերմաբուծական ձեռնարկությունները, պետական տնկարանները. - ստանդարտացման և չափաբանության ծառայությունների ձեռնարկությունները. - երկաթուղիները, ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը. - հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ձեռնարկությունները. - ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունները. - ուղղիչ աշխատանքային-վերադաստիարակիչ մարմինների ձեռնարկությունները. - հանրապետության սահմաններից դուրս գտնվող պետական ձեռնարկությունները և օբյեկտները: |