FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Տեղեկատվական և ուսուցողական նյութերը մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների վերաբերյալ.
1. Մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութերը պետք է`
    1) լինեն հայերենով, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ լեզուներով.
    2) պարունակեն ճշգրիտ և արդի տեղեկատվություն և բացառեն որևէ նկար կամ տեքստ, որը խրախուսում է մանկական սննդի և հարակից ապրանքների օգտագործումը, շշով կերակրումը կամ չի նպաստում կրծքով կերակրմանը.
    3) հստակ ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
    ա. կրծքով կերակրման անհրաժեշտությունն ու առավելությունները,
    բ. 6 ամիս բացառապես և դրան հետևող շարունակական (երկու տարի և ավելի) կրծքով կերակրման կարևորությունը,
    գ. ինչպես սկսել և պահպանել բացառապես և շարունակական կրծքով կերակրումը, ներառյալ, թե ինչու է դժվար փոխել կրծքով չկերակրելու որոշումը,
    դ. 6 ամսականից սկսած՝ հավելյալ սննդի տրամադրման կարևորությունը,
    ե. շշով կերակրման կամ հավելյալ սննդի վաղ տրամադրման բացասական ազդեցությունը կրծքով կերակրման վրա,
    զ. տնային պայմաններում հավելյալ սննդի պատրաստումը.
2. Մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութերը չպետք է`
    1) ներկայացնեն, թե իբր մանկական սննդով կերակրելը կամ հարակից ապրանքներ օգտագործելը համարժեք է, համեմատելի է կամ գերազանցում է կրծքի կաթին կամ կրծքով կերակրմանը.
    2) պարունակեն մանկական սննդի և հարակից ապրանքների ֆիրմային անվանումներ, ապրանքային նշաններ կամ արտադրողի և (կամ) բաշխողի անվանումը, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը տրամադրվում է բուժաշխատողներին.
3. Մանկական սննդով կերակրելու մասին գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութերը, բացի սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունից, պետք է ընդգրկեն նաև հետևյալ տեղեկատվությունը.
    1) հրահանգներ՝ մանկական սննդի պատշաճ պատրաստման և օգտագործման, ինչպես նաև հարակից ապրանքների լվացման և ախտահանման վերաբերյալ.
    2) մանկանը կերակրման բաժակով կերակրելու վերաբերյալ.
    3) շշով կերակրման և մանկական սննդի ոչ ճիշտ պատրաստման հետ կապված հնարավոր առողջական վտանգները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

4. Կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերը հրապարակվում են`
    1) լիազոր մարմնի կողմից լիազորված կազմակերպությունների միջոցով տվյալ տարվա պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև տեղական և միջազգային ոչ կառավարական գործընկեր կազմակերպությունների միջոցների հաշվին.
    2) այլ կազմակերպությունների կողմից` նյութերը լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցնելուց հետո: Լիազորման և նյութերի համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն իրավունք ունի արգելելու սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերի հրապարակումը և տարածումը: