Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 107 Անչափահասների և 21 տարին չլրացած անձանց դատվածությունը. 1. Ազատազրկում պատժատեսակից ավելի մեղմ պատիժը կրելուց հետո անչափահասի դատվածությունը համարվում է մարված. 2. Մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար սույն օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են՝ 1) 6 ամսվա` առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 2) 1 տարվա` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 3) 3 տարվա` առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 4) 5 տարվա` 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո. 3. 18-ից մինչև 21 տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար սույն օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են՝ 1) 1 տարվա` առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 2) 2 տարվա` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 3) 4 տարվա` առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո, 4) 7 տարվա` 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո: |