FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  32

Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ծառայության վայր ժամանակին չներկայանալը.
1. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր ժամանակին չներկայանալը` երեք օրից ոչ ավելի տևողությամբ, կամ երեք ամսվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ՝ մինչև մեկ ժամ տևողությամբ, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
    1) նկատողություն.
    2) խիստ նկատողություն.
    3) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով.
    4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև քսան օր ժամկետով.
    5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.
    6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` երեք ամիս ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ երեք ամսվա ընթացքում՝ մեկ ժամից ավելի, սակայն երեք օրից պակաս՝ ընդհանուր տևողությամբ երկրորդ անգամ, կամ մինչև մեկ ժամ տևողությամբ՝ երեք և ավելի անգամ, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
    1) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
    2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով.
    3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
    4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
    5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
    6) զինվորական ծառայությունից արձակում.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
    1) կարգապահական վաշտ ուղարկելը` մեկ ամիս ժամկետով.
    2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով.
    3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
    4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
    5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
    6) զինվորական ծառայությունից արձակում.
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է կարգապահական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդմամբ: