Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 29 Վարելու իրավունքը դադարելը և վարորդական վկայականի ուժը կորցնելը. 1. Անձի վարելու իրավունքը դադարում է, եթե` 1) առկա է նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ. 2) առկա է նրա՝ հոգեկան, թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացություն. 3) առկա է վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտ. 4) նա մահացել է. 2. Անձի վարորդական վկայականն ուժը կորցնում է, եթե` 1) առկա է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը. 2) լրացել է վարորդական վկայականի գործողության ժամկետը. 3) վարորդական վկայականը կորել է, և անձը դիմել է նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով ուժը կորցրած վարորդական վկայական հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը վերցնում է այդ վարորդական վկայականը. 4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցված վարելու իրավունքը վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո: |