Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 Վկաներին, փորձագետներին, ներկայացուցիչներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները. 1. Վկաների, փորձագետների և թարգմանիչների՝ դատարան ներկայանալու ճանապարհածախսը հատուցվում է։ Նրանց վճարվում է նաև օրապահիկ և գիշերավարձ։ Բնակության վայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, բնակության վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում հատուցվում է միայն ճանապարհածախսը. 2. Չզբաղված անձանց վճարվում է հատուցում` ժամանակի կորստի համար` ելնելով ժամանակի փաստացի կորստի և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափերից, իսկ զբաղված անձանց հատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով և չափով. 3. Փորձագետները և թարգմանիչները դատարանի հանձնարարականները կատարելու համար վարձատրվում են, եթե այդ գործողությունները (աշխատանքը) չեն ներառվում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում նրանց ծառայողական պարտականությունների շրջանակի մեջ։ Հակառակ դեպքում նրանք չեն վարձատրվում, սակայն նրանց աշխատավարձն աշխատանքի վայրում պահպանվում է դատավարությունում ներգրավվելու հետ կապված նրանց բացակայության ամբողջ ժամանակահատվածում. 4. Վճարվելիք գումարների չափը որոշում է դատարանը` կողմերի հետ խորհրդակցելով, փորձագետների և թարգմանիչների նախնական համաձայնությամբ. 5. Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը` նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո՝ գործը քննած դատարանի ուղարկած վճարումը կատարելու մասին գրության հիման վրա. 6. Դատարանը վկաների, թարգմանիչների, փորձագետների կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, դատական դեպարտամենտին տեղեկացնում է վճարման անհրաժեշտության մասին. 7. Դատական դեպարտամենտը վճարումը կատարում է տեղեկացումը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 20 օր հետո` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացված միջոցների հաշվին: |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 8. Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի վճարումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծառայողական գործուղման ծախսերի առավելագույն չափերը. 9. Ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրանց ներգրաված դատավարության մասնակիցը։ |