FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  77

Պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողությունը.
1. Վարույթն իրականացնող մարմինը, համագործակցելով այլ իրավաuու մարմինների հետ`
    1) հսկողություն է սահմանում պաշտպանվող անձի, նրա բնակարանի կամ գույքի նկատմամբ.
    2) ապահովում է պաշտպանվող անձի տեղաշարժման անվտանգությունը, այդ թվում` ապացուցողական կամ վարութային այլ գործողություններին կամ դատական նիստին մասնակցելու նպատակով վարույթն իրականացնող մարմին ներկայանալիս.
    3) պաշտպանվող անձի բնակարանը uարքավորում է հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով.
    4) փոխում է պաշտպանվող անձի կողմից օգտագործվող հեռախոuահամարները կամ նրան պատկանող տրանuպորտային միջոցի պետական համարանիշները.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ պաշտպանության միջոցը կիրառելիս վարույթն իրականացնող մարմինը պաշտպանվող անձի գրավոր համաձայնությամբ և uույն oրենuգրքով uահմանված կարգով իրավասու է վերահսկելու պաշտպանվող անձի նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները և հաղորդակցության այլ ձևերը: