FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  723

Աշխատանքի անպատշաճ որակի վերաբերյալ հայցերով վաղեմության ժամկետները.
1. Կապալի պայմանագրով կատարված աշխատանքի անպատշաճ որակի վերաբերյալ պահանջներ ներկայացնելու համար հայցային վաղեմության ժամկետը մեկ տարի է, իսկ շենքերի և շինությունների համար` երեք տարի.
2. Եթե կապալի պայմանագրին համապատասխան, աշխատանքի արդյունքը պատվիրատուն ընդունել է մաս առ մաս, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է աշխատանքի արդյունքն ամբողջությամբ ընդունելու օրվանից.
3. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ կապալի պայմանագրով սահմանվել է երաշխիքային ժամկետ, և աշխատանքի արդյունքի թերությունների վերաբերյալ դիմումը ներկայացվել է երաշխիքային ժամկետի սահմաններում, սույն հոդվածի 1-ին կետում նշված հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է թերությունների մասին դիմելու օրվանից: