Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 Կոմիտեի լիազորությունները. 1. Կոմիտեն՝ 1) իրականացնում է իրեն հանձնված (ամրացված) պետական գույքի (այդ թվում՝ իր կառավարմանը հանձնված բաժնետոմսերի) կառավարումը և սպասարկումը. 2) համապատասխան նախարարին է ներկայացնում առաջարկություններ պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, ինչպես նաև առանձին տարածքների արդյունավետ օգտագործման, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի ճանաչման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ. 3) համակարգում է պետական գույքի գույքագրման աշխատանքները և համապատասխան պետական կառավարման մարմինների հետ համատեղ դրանց անցկացումը, համապատասխան նախարարին ներկայացնում է հաշվետվություններ պետական գույքի գույքագրման արդյունքների և վիճակի փոփոխությունների վերաբերյալ. 4) իրականացնում է պետական գույքի հաշվառման աշխատանքները և վարում պետական գույքի հաշվառման գրանցամատյանը. 5) համագործակցում է միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների հետ. 6) պետական գույքի կառավարման ոլորտում աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու ներդրումների իրականացման ծրագրերի մշակմանը և դրանց իրագործմանը. 7) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը, դրա կատարման արդյունքների մասին կազմում և համապատասխան նախարարին է ներկայացնում տարեկան հաշվետվություն, ինչպես նաև իրականացնում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփումը. 8) մշակում է պետական գույքի օտարման մասին իրավական ակտերի նախագծեր և իրականացնում է պետական գույքի, այդ թվում՝ պետական շենքերով և շինություններով կառուցապատված հողամասերի սահմանված կարգով օտարումը, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերի. 9) կազմակերպում է օտարվող պետական գույքի գնահատման աշխատանքների իրականացումը. 10) մշակում է պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր և համապատասխան նախարարության միջոցով դրանք ներկայացնում համապատասխան նախարարին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 11) առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսի (բաժնեմասի) լուծարման և ֆինանսական առողջացման ոլորտներում մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում մասնավորեցման ծրագրերում ընդգրկված առևտրային կազմակերպությունների լուծարման կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ առաջարկությունները. 12) պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքում է գործարքներ և գործարքներով մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն. 13) իրականացնում է պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարումը. 14) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական մեթոդների ներդնումը և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում պետական գույքի համակարգված հաշվառում. 15) պետական գույքի օտարման գործընթացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է աճուրդներ և մրցույթներ. 16) ապահովում է օտարման ենթակա պետական գույքի վաճառքի կազմակերպումը, որի իրականացման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական գույքի օտարումից ստացված դրամական միջոցների հաշվին. 17) իրականացնում է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրումը, անհրաժեշտության դեպքում մշակում է պետական գույքի անհատույց օգտագործման և վարձակալության տրամադրման մասին իրավական ակտերի նախագծեր. 18) պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակով համապատասխան նախարարին ներկայացնում է առաջարկություններ, իր լիազորությունների շրջանակում ընդունում է իրավական ակտեր. 19) մշակում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծերը և ներկայացնում համապատասխան նախարարին, դրանք ընդունվելուց հետո իրականացնում է հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 20) իրականացնում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն, որոշում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, կառավարման ոլորտում կատարված աշխատանքների գնահատում, այդ թվում գործադիր մարմինների ղեկավարների գործունեության գնահատում, արդյունքների հիման վրա խրախուսման կամ պատասխանատվության միջոցների կիրառման առաջարկությունների ներկայացում. 21) կազմակերպում է պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման աշխատանքները. 22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու աշխատանքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է համապատասխան պայմանագրեր. 23) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով որոշում է կայացնում պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու մասին. 24) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունում է պետական սեփականություն համարվող գույքի վաճառքի մասին որոշում. 25) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովումը կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման գործընթացը. 26) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման գործընթացը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 27) մշակում է պետական գույքի նվիրատվության մասին իրավական ակտերի նախագծեր և անհրաժեշտության դեպքում իրականացնում է նվիրատվության գործընթացը. 28) մշակում է հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման և շահագործման կարգը, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, պետական մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները. 29) իրականացնում է պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի ընդունումը, հաշվառումը, պահպանումը, օտարումը։ |