Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 7 Ընտրությունների պարտադիրությունն ու պարբերականությունը. 1. Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են պարբերաբար՝ Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում. 2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած ընտրությունները նշանակվում են Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 7 օր հետո, և անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո. 3. Ռազմական դրության ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակվում և անցկացվում են միայն այն համայնքներում, որոնց տարածքում արտակարգ դրություն հայտարարված չէ։ 4․ Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չնշանակված կամ չանցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններն անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած օրերից առավել մոտ այն օրը, որ պահպանվեն հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները։ |