FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  23

Գործադիր մարմինը և նրա իրավասությունը.
1. Գործադիր մարմնին ընտրում է Ժողովը: Գործադիր մարմնի լիազորությունների ժամկետը չի կարող սահմանվել ավելի, քան հերթական Ժողովի գումարման` կանոնադրությամբ սահմանված պարբերականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ.
2. Գործադիր մարմնի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը.
3. Գործադիր մարմինը Կազմակերպության կանոնադրությանը և Ժողովի որոշումներին համապատասխան`
    1) ապահովում է Ժողովի կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների որոշումների կատարումը.
    2) կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից.
    3) ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
    4) տալիս է լիազորագրեր.
    5) բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
    6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
    7) հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը.
    8) հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները.
    9) հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները.
    10) իրականացնում է օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
4. Գործադիր մարմինն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի.
5. Գործադիր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` մարմնի ղեկավարը, կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: