Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 69 Ակտիվների տարանջատումը. 1. Կառավարիչը պարտավոր է իրականացնել սեփական ակտիվների, իր կողմից կառավարվող յուրաքանչյուր պայմանագրային ֆոնդի ակտիվների ու արժեթղթերի փաթեթի, ինչպես նաև տարբեր ենթաֆոնդերի ակտիվների առանձնացված կառավարում և առանձնացված հաշվառում. 2. Կառավարիչն իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներն օգտագործում է բացառապես ի կատարումն այդ ֆոնդի կառավարման հետ կապված` սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կնքված գործարքների, ինչպես նաև սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված վճարների և ծախսերի և չի կարող այդ ակտիվներն օգտագործել ի շահ իրեն կամ որևէ այլ անձի. 3. Կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի ակտիվները չեն կարող բռնագանձվել կառավարչի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կնքված պայմանագրային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով ստանձնած պարտավորությունների: Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված ֆոնդի կառավարչի անձնական պարտքերի համար ֆոնդի ակտիվներում նրա բաժնեմասի վրա բռնագանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով. 4. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել անհրաժեշտ պարտադիր կանոններ` ֆոնդի մասնակիցների` սույն հոդվածով նախատեսված իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: |