FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի և ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ.
1. Շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպիչը վերահսկող մարմին է ներկայացնում ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն, որի ներկայացման կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2. Յուրաքանչյուր տարի շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, ընդ որում միևնույն աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիր անընդմեջ կարող է կնքվել առավելագույնը երեք տարի.
3. Կազմակերպիչների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն հինգ ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ: Ընդ որում, այս չափանիշը, ըստ միջազգային խմբի, չի տարածվում տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա։ Ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ և առնվազն հինգ ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաև մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ Սի Սի Էյ, Սի Այ Էս Էյ).
4. Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները անկախ աուդիտորական եզրակացության հետ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները չբավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից տրված անկախ աուդիտորական եզրակացության դեպքում ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված: