Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 23 Բողոքն այլ մարմնի կամ կազմակերպության քննարկմանը փոխանցելը. 1. Եթե բողոքում բարձրացված հարցը բնույթով այնպիսին է, որ կարող է լուծել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմին, կազմակերպություն կամ դրանց պաշտոնատար անձը կամ ներկայացուցիչը, և եթե բողոքում բարձրացված հարցը այդ մարմնի կամ կազմակերպության կողմից նախապես չի քննարկվել, ապա Պաշտպանը բողոքը ներկայացնողի գրավոր համաձայնությամբ կարող է քննարկման նպատակով փոխանցել նրան` ողջամիտ ժամկետի ընթացքում պարբերաբար տեղեկանալով հարցի քննարկման ընթացքի մասին. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում բողոքը ներկայացրած անձի համաձայնությամբ Պաշտպանը կայացնում է որոշում բողոքն այն պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության կամ դրա պաշտոնատար անձի քննարկմանը փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի ըստ էության լուծումը. 3. Սույն հոդվածով սահմանված՝ բողոքն այլ մարմնի կամ կազմակերպության քննարկմանը փոխանցելու մասին որոշում կայացվելու դեպքում բողոք ներկայացրած անձը գրավոր տեղեկացվում է, որ բողոքն այլ մարմնի քննարկմանն է փոխանցվել՝ նրան ուղարկելով որոշման օրինակը: |