FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  32

Ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու մասին հայտնելը. Յուրաքանչյուր ձերբակալված անձ ձերբակալվածներին պահելու վայրում և յուրաքանչյուր կալանավորված անձ կալանավորվածներին պահելու վայրում իրավունք ունեն այդ մասին կապի հնարավոր միջոցով անհապաղ տեղեկացնելու իր ընտրած անձին, բացառությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի: Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է ձերբակալված անձի՝ ձերբակալվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին անհապաղ տեղյակ պահել ձերբակալված անձի ընտրած անձին, եթե հնարավոր չի եղել ձերբակալված անձի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից օգտվելը, բացառությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի։ Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի՝ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել կալանավորված անձի ընտրած անձին, եթե հնարավոր չի եղել կալանավորված անձի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից օգտվելը: