FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  38

Հարկադիր կատարման ծառայությունից ազատելը.
1. Հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայությունից ազատվում է`
    1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.
    2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.
    3) սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.
    4) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հարկադիր կատարողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
    5) ծառայությանը` հիվանդության պատճառով ոչ պիտանի լինելու դեպքում.
    6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
    7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.
    8) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.
    10) դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
    11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.
    12) հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.
    13) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.
    14) երկու տարի անընդմեջ վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  38

15) եթե առաջացել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքը.
2. Հարկադիր կատարողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ.
3. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու հարկադիր կատարողի լիազորությունները.
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հարկադիր կատարողի լիազորությունները դադարեցնելու մասին համապատասխան իրավական ակտ: