FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  40

Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու պայմանները.
1. Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է առնվազն 15 օրացուցային օր` հայտարարությունը և հրավերը տեղեկագրում հրապարակելու օրվանից: Եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի ութսունապատիկը, ապա հայտերի ներկայացման համար սույն մասով նախատեսված ժամկետը սահմանվում է առնվազն տասն օրացուցային օր.
2. Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է բացառապես գների վրա.
3. Էլեկտրոնային աճուրդի կիրառման դեպքում հրավերը ներառում է նաև հետևյալ պայմանները.
    1) ներկայացվելիք առաջարկների սահմանափակումները, որոնք բխում են գնման առարկայի բնութագրից.
    2) էլեկտրոնային աճուրդի ընթացքում մասնակիցներին տրամադրվելիք տեղեկությունները և այդ տեղեկությունները նրանց տրամադրելու պայմանները.
    3) էլեկտրոնային աճուրդի գործընթացին վերաբերող էական նշանակության տեղեկությունները.
    4) մասնակիցների կողմից հայտեր ներկայացնելու պայմանները. (նախադասությունը հանվել է 21.01.22 ՀՕ-4-Ն) 5) տեղեկություններ` օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների մասին և կապ հաստատելու պայմաններն ու տեխնիկական բնութագրերը.
4. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երկու օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք նույն օրը հրապարակվում են տեղեկագրում: Այդ դեպքում հայտերի ներկայացման վերջնաժամկետը հաշվարկվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հրապարակելու օրից.
5. Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ պահանջելու հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում.
6. Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները: