Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 137.8 Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման պահանջները խախտելը. 1. Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով չկահավորված ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 2. Առանց թվային տախոգրաֆի քարտի կամ ժամկետանց թվային տախոգրաֆի քարտով կամ թվային տախոգրաֆի քարտը տախոգրաֆում չտեղադրված վիճակում, կամ թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: 3․ Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելը կամ միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու և հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը կամ թվային տախոգրաֆի արձանագրած ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալները կեղծելը կամ թվային տախոգրաֆի շահագործման պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 4. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 5. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ. 6. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով: |
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 137.8 7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքները կատարելու դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից թվային տախոգրաֆի քարտի կորստի կամ դրա գողության կամ դրա վնասվելու կամ դրա անվավերության համար, եթե, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան, լիազոր մարմին է ներկայացնում հիմնավորված դիմում. 8. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված փաստաթղթերի վտանգավոր բեռնափոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: 9․ Առանց ուղեկցող անձնակազմի հատուկ վտանգավոր բեռներ փոխադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում վտանգավոր բեռներ փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: 10․ Վտանգավոր բեռներ փոխադրող կազմակերպությունում անվտանգության մասնագետի բացակայությունը՝ առաջացնում է տուգանքի նշանակում վտանգավոր բեռներ փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: 11․ Միջպետական բեռնափոխադրումներ կատարող կազմակերպության կողմից Որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի, այդ թվում՝ նրա փոփոխության և կազմակերպության ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ժամկետում լիազոր մարմին չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: 12․ Թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ-ի) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ (բացառությամբ ոչ առևտրային փոխադրումների) կատարող կազմակերպությունների կողմից Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։ |
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 137.8 13․ Փոխադրումների գործունեությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ փոխադրումների մենեջերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: |