FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  206.19

«Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դրա հետ առնչվելու իրավունք չունեցող անձի կողմից հրապարակելը.
1. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, որը տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չունի կամ որին վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով: