FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը.
1. Մասնակիցների ռեեստրը վարողը տարին մեկ անվճար, ոչ ուշ, քան մինչև ապրիլի 15-ը տեղեկատվություն է տրամադրում անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունն անձին տրամադրվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որևէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա չէ տվյալ անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցե, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում.
2.1. Եթե անձը ցանկանում է դադարեցնել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության ստացումը, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին: 5. Եթե անձը ներկայացրել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում, ապա դիմում ներկայացնելուց հետո սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում.
6. Մասնակիցը կարող է իր ցանկությամբ դադարեցնել և վերականգնել տեղեկատվության ստացումը՝ այդ մասին սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում ներկայացնելով մասնակիցների ռեեստրը վարողին: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացրած անձը կարող է վերականգնել տեղեկատվության ստացումը միայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո.
7. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման համար դիմելու կարգը, դիմումի ձևը և բովանդակությունը սահմանվում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

8. Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցին նրա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը թղթային տարբերակով տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար կարող է մասնակցից գանձել վճար, որի չափը չի կարող գերազանցել դրա պատրաստման և տրամադրման համար կատարված ծախսերը` գումարած մասնակիցների ռեեստրը վարողի ողջամիտ շահույթը.
9. Մասնակիցների ռեեստր վարողը օրական թարմացված տեղեկատվություն է տեղադրում իր ինտերնետային կայքում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված բովանդակությամբ և կարգով: Մասնակիցների ռեեստրը վարողը պետք է ապահովի յուրաքանչյուր մասնակցի հնարավորությունը մասնակիցների ռեեստր վարողի ինտերնետային կայքի միջոցով անվճար հասանելիություն ունենալու իր անհատական կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այդպիսի մուտքի ապահովմանը ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք հնարավոր է ապահովել տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` անձը նույնականացնող և տեղեկատվության գաղտնիությունը ապահովող ծրագրային և տեխնիկական միջոցների օգտագործմամբ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են պահանջներ սահմանվել մասնակիցների ռեեստրը վարող անձի կողմից հրապարակման այլ միջոցներով հրապարակվող տեղեկությունների կազմի, հրապարակման ձևի և կարգի նկատմամբ: