Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 112 Մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունները և դրանց կատարման կարգը. 1. Մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են նախքան ապրանքների բացթողումը փոփոխվել (լրացվել) հայտարարատուի՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացրած հիմնավորված դիմումի հիման վրա, եթե հայտարարատուի դիմումն ստանալու պահին մաքսային մարմինը չի պահանջել փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները՝ սույն Օրենսգրքի 325-րդ հոդվածին համապատասխան, չի տեղեկացրել նրան մաքսային զննում անցկացնելու վայրի և ժամի մասին, որոշում չի ընդունել մաքսային տեսազննում անցկացնելու մասին և (կամ) չի նշանակել մաքսային փորձաքննություն: Անկախ սույն կետի առաջին պարբերության դրույթներից՝ հայտարարատուի՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացրած հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային մարմնի թույլտվությամբ նախքան ապրանքների բացթողումը թույլատրվում է մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը), եթե այդ փոփոխությունները (լրացումները) կապված են հայտարարագրվող ապրանքների գտնվելու վայրի կամ այնպիսի վրիպակների կամ քերականական սխալների ուղղման հետ, որոնք չեն ազդում ապրանքների բացթողման վրա: Գրանցված մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության և լրացման հետևանքով տեղեկությունները չեն կարող հայտարարագրվել այլ ապրանքների մասին, որոնք նշված չեն եղել տվյալ գրանցված մաքսային հայտարարագրում: Մաքսային հայտարարագրում և թղթային կրիչով մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակում ներկայացված տեղեկությունների՝ մինչև ապրանքների բացթողումը փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 112 2. Եթե մաքսային հսկողություն իրականացնելիս բացահայտվել են մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի կամ ակտերի խախտումներ, որոնք, սույն Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետին համապատասխան, վերացվելու դեպքում հիմք չեն հանդիսանա ապրանքների բացթողումը մերժելու համար, և մաքսային մարմնի կողմից այդպիսի խախտումների վերացման համար սահմանված է մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) անհրաժեշտություն, ապա այդ տեղեկությունները պետք է փոփոխվեն (լրացվեն) հայտարարատուի կողմից մաքսային մարմնի պահանջով, սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ կետերով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում: Նախքան ապրանքների բացթողումը մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխման (լրացման) պահանջի ձևը սահմանվում է Հանձնաժողովի կողմից. 3. Ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում և թղթային կրիչով ապրանքների հայտարարագրի էլեկտրոնային տարբերակում ներկայացված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) իրականացվում է սույն Օրենսգրքով նախատեսված և (կամ) Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում, մաքսային մարմնի որոշմամբ կամ մաքսային մարմնի թույլտվությամբ: Ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության (լրացման) պահանջի ձևը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: Ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրում և թղթային կրիչով ապրանքների հայտարարագրի էլեկտրոնային տարբերակում ներկայացված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման ժամկետները և կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 4. Ապրանքների հայտարարագրում ներկայացված և թղթային կրիչով ապրանքների հայտարարագրի էլեկտրոնային տարբերակում պարունակվող տեղեկությունների փոփոխման (լրացման) համար կիրառվում է ապրանքների հայտարարագրի ճշգրտումը՝ բացառությամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող այն դեպքերի, երբ տեղեկությունները կարող են փոփոխվել (լրացվել) առանց այդ մաքսային փաստաթղթի կիրառման: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 112 Ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը, էլեկտրոնային տեսքով ապրանքների հայտարարագրի ճշգրտման և թղթային կրիչով ապրանքների հայտարարագրի ճշգրտման էլեկտրոնային տարբերակի կառուցվածքը և ձևաչափը, դրանց լրացման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 5. Ապրանքների հայտարարագրի ճշգրտումն ապրանքների այդպիսի հայտարարագրի անբաժան մասն է: Թղթային կրիչով ապրանքների հայտարարագրի ճշգրտման հետ միասին մաքսային մարմին է ներկայացվում դրա էլեկտրոնային տարբերակը, եթե Հանձնաժողովի կողմից այլ բան սահմանված չէ. 6. Հանձնաժողովն իրավասու է սահմանելու այն դեպքերը, երբ ապրանքների բացթողումից հետո տարանցման հայտարարագրում, ուղևորային հայտարարագրում և տրանսպորտային միջոցի հայտարարագրում և թղթային կրիչներով այդպիսի հայտարարագրերի էլեկտրոնային տարբերակներում կատարվում է ներկայացված տեղեկությունների փոփոխություն (լրացում), ինչպես նաև այդպիսի մաքսային հայտարարագրերում ներկայացված տեղեկությունների փոփոխության (լրացման) ժամկետները և կարգը, մաքսային փաստաթղթերի ձևերը, որոնցով փոփոխվում (լրացվում) են այդպիսի մաքսային հայտարարագրերում ներկայացված տեղեկությունները, էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով այդպիսի մաքսային փաստաթղթերի և թղթային կրիչներով այդպիսի մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների կառուցվածքները և ձևաչափերը, ինչպես նաև դրանց լրացման կարգը: Թղթային կրիչով մաքսային փաստաթուղթը, որով փոփոխվում (լրացվում) են մաքսային հայտարարագրի նշված տեսակներում ներկայացված տեղեկությունները, մաքսային մարմին է ներկայացվում դրա էլեկտրոնային տարբերակի հետ միասին, եթե Հանձնաժողովի կողմից այլ բան սահմանված չէ: Այն մաքսային փաստաթղթերը, որոնցով փոփոխվում (լրացվում) են տարանցման հայտարարագրում, ուղևորային հայտարարագրում և տրանսպորտային միջոցի հայտարարագրում ներկայացված տեղեկությունները, մաքսային հայտարարագրի նշված տեսակների անբաժանելի մասն են: |