Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 209 «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ՝ առանձին մաքսային ընթացակարգերով դրանք ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները. 1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ ապրանքների վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, որոնք գործում են՝ մաքսային մարմնի կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար ապրանքների հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողնման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքի: «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված, ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից շահագործման մեջ դրված և օգտագործվող սարքավորումները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս «ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրագործման, ինչպես նաև նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացման համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, որոնք գործում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 209 2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները սույն Օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 5, 7, 10 և 14 ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս՝ 1) նշված ապրանքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների՝ սույն Օրենսգրքի 206-րդ հոդվածին համապատասխան իրականացվող նույնականացման պայմանի դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների պատրաստման համար օգտագործված օտարերկրյա ապրանքների նկատմամբ: Ընդ որում, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագրի գրանցման օրը, որը ներկայացվել է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումը, դրանք «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մաքսային մարմնի կողմից՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվելու օրվա դրությամբ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 209 2) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների համար մաքսային մարմնի կողմից հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների՝ սույն Օրենսգրքի 206-րդ հոդվածին համապատասխան իրականացվող նույնականացման բացակայության դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ: Ընդ որում, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելու համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն դրույքաչափերը, որոնք գործում են մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 4, 5, 7, 10 և 14-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու նպատակով ներկայացված ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ: Ադվալորային դրույքաչափով ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման բազան այս դեպքում հանդիսանում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվարկային արժեքը, որի որոշման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 209 3. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու դեպքում, սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ կետերին համապատասխան, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ: Ընդ որում, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելու համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն դրույքաչափերը, որոնք գործում են մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 4, 5, 7, 10 և 14-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու նպատակով ներկայացված ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ. 4. Եթե ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար սույն հոդվածի 1-3 կետերում նշված դեպքերում պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, յուրաքանչյուր դեպքի համար սահմանված այդ վերահաշվարկն իրականացվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով: |