FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  287

Միջազգային փոստային առաքանիների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառելու առանձնահատկությունները.
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառվում է՝
    1) Միության մաքսային տարածք ներմուծված միջազգային փոստային առաքանիների նկատմամբ՝ դրանք ժամանման վայրից մինչև միջազգային փոստափոխանակման վայր (հաստատություն) կամ մինչև մեկնման վայր փոխադրելիս. դրանք միջազգային փոստափոխանակման վայրերի (հաստատությունների) միջև փոխադրելու համար.
    2) Միության մաքսային տարածքից արտահանվող փոստային առաքանիների նկատմամբ, որոնք պարունակում են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ կամ սույն Օրենսգրքի 286-րդ հոդվածի 5-րդ կետում նշված ապրանքներ՝ դրանք միջազգային փոստափոխանակման վայրից (հաստատությունից) մինչև մեկնման վայր փոխադրելիս.
2. Միջազգային փոստային առաքանիները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ սույն Օրենսգրքի 22-րդ գլխին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները.
3. Միջազգային փոստային առաքանիները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս փաստաթղթերի, այդ թվում՝ Համաշխարհային փոստային Միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող, որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: Համաշխարհային փոստային Միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր օգտագործելիս այդ տարանցման հայտարարագիրը ներկայացնելը չի ուղեկցվում դրա էլեկտրոնային տարբերակի ներկայացմամբ.
4. Միջազգային փոստային առաքանիները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը սահմանվում է որպես միջազգային փոստային առաքանիների 1 կիլոգրամ համաքաշի համար 4 եվրո ֆիքսված չափով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումար: Ընդ որում, այդ միջազգային փոստային առաքանիների համաքաշի մեջ չի ներառվում նամակագրական թղթակցության առանձին տեսակների (կույրերի համար նախատեսված աերոգամների, փոստային բացիկների, նամակների և առաքանիների) քաշը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  287

5. Միջազգային փոստային առաքանիները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը չի ապահովվում հետևյալ դեպքերում՝
    1) որպես հայտարարատու հանդես է գալիս փոստային կապի նշանակված օպերատորը.
    2) միջազգային փոստային առաքանիները ենթակա են առաքման միջազգային փոստափոխանակման վայր (հաստատություն).
6. Սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում այն անդամ պետության փոստային կապի նշանակված օպերատորը, որի տարածքում գտնվում է առաքման վայր հանդիսացող միջազգային փոստափոխանակման վայրը (հաստատությունը), «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված միջազգային փոստային առաքանիների հայտարարատուի հետ միջազգային փոստային առաքանիների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման մասով համապարտ պարտավորություն է կրում.
7. Սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը հաշվարկելու համար սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված չափով: Ընդ որում, այդ միջազգային փոստային առաքանիների համաքաշի մեջ չի ներառվում նամակագրական թղթակցության առանձին տեսակների (կույրերի համար նախատեսված աերոգամների, փոստային բացիկների, նամակների և առաքանիների) քաշը: