FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  55

Ժամկետների երկարաձգումը և բաց թողնված ժամկետների վերականգնումը.
1. Ապրանքային նշանի իրավատերը կամ հայտատուն կամ պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի ցանկացած կողմ կարող է`
    1) նախքան սահմանված ժամկետի ավարտը պետական լիազոր մարմին դիմում ներկայացնել սույն օրենքով սահմանված և (կամ) դրանից բխող գործողության իրականացման համար նախատեսված ժամկետի երկարաձգման մասին.
    2) որևէ գործողության իրականացման համար նախատեսված ժամկետը չպահպանելու դեպքում սահմանված ժամկետի ավարտի թվականից հետո` երկու ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմին դիմում ներկայացնել բաց թողնված ժամկետի վերականգնման և գործընթացը շարունակելու համար՝ չկատարված գործողությունը երկամսյա ժամկետում իրականացնելու պայմանով.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ժամկետի երկարաձգման ժամանակահատվածը չպետք է գերազանցի սահմանված ժամկետի ավարտի թվականից հետո` վեց ամիսը.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունների իրականացման համար դիմումը համարվում է ներկայացված միայն օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում.
4. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում այն ժամկետների նկատմամբ, որոնք սահմանված են սույն հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով, 41-րդ հոդվածի 2-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-4-րդ մասերով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 13-րդ մասով, 47-րդ հոդվածի 5-րդ մասով, 44-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 46-րդ հոդվածի 5-րդ մասով, 62-րդ հոդվածով և 65-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով.
5. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել ժամկետի երկարաձգման կամ բաց թողնված ժամկետի վերականգնման օգտին: